"ԷՔՍՊԵՐՏ ՍԵՐՎԻՍ " ՍՊ ընկերությունը նշանակված սերտիֆիկացման մարմին է և լիազորված է հավատարմագրված ոլորտում կատարել հայտարարագրերի գրանցման, սերտիֆիկացման, պետական գրանցման աշխատանքներ և տրամադրել համապատասխան վկայականներ:
Մենք բարձր ենք գնահատում մեր հայտատուների վստահությունը։ Հայտնում ենք մեր հարգանքն ու երախտագիտությունը մեր ծառայություններից օգտվողներին, ովքեր դիմել են մեզ հնարավորություն ընձեռելով փոխադարձ զարգանալու և գիտելիքներով փոխանակվելու:
Մենք միշտ փորձում ենք գտնել ձեր խնդիրների ճիշտ լուծումը, ինչը մեզ հաջողվում է շնորհիվ մեր տասնամյակների փորձ ունեցող փորձագետների։
Դիմելով մեր ընկերություն, դուք կարող եք վստահ լինել կատարվող աշխատանքների թափանցիկության և անթերիության վրա:
Մեր առավելություններն են՝
- ընկերության հաստիքացուցակը բաղկացած է միայն բարձր որակավորում և տարիների փորձ ունեցող մասնագետներից, որոնք պատրաստ են ցանկացած պահի պատասխանել և լուծել բոլոր այն հարցերը, որոնք անմիջականորեն կապ ունեն արտադրանքի համապատասխանության գնահատման հետ;
- արտադրանքի համապատասխանության գնահատման հարցերում յուրաքանչյուր հայտատուի նկատմամբ անհատական մոտեցումը;
- հայտատուների հետ հարաբերությունները կառուցվում են վստահության և երկարաժամկետ համագործակցության սկզբունքների հիման վրա:
Եթե դուք դիմեք մեր ընկերությանը, ապա դուք կարող եք համոզված լինել, որ:
- կարողանում ենք արագ հասկանալ հաճախորդի խնդրի էությունը
- միշտ գործում ենք պարզ, արագ և արդյունավետ:
- գիտենք նպատակին հասնելու ամենակարճ ճանապարհը:
- սկսած գործը միշտ ավարտին ենք հասցնում։
Մեր աշխատանքի դրական արդյունքը, ողջամիտ ժամկետները և դրանց խիստ պահպանումը մեր աշխատանքի հիմքերն են:
Իրավաբանական և գործունեության հասցե՝
ՀՀ, ք. Երևան, Կոմիտասի պող., 59/9
Հեռ:
+374 (10) 201-102
էլ. փոստ
alexander.balasanyan@mail.ru